📣 Քոլեջում առկա են հետևյալ առարկաների և մոդուլների թափուր դասաժամեր ⬇️ 🔹️Ռուսաց լեզու 🔹️Առևտրային համակարգչային ծրագրեր <<ՀԾ-առևտուր>> համակարգ 🔹️ՀՀ բանկային օրենսդրություն 🔹️Հաշվապահական հաշվառում բանկերում 🔹️Բանկային համակարգչային ծրագրեր <<ՀԾ բանկ>> համակարգ 🔹️Դիսկրետ մաթեմատիկայի կիրառությունները 🔹️Գծային հանրահաշվի տարրերը և ֆունկցիոնալ հավասարումների լուծման մոտավոր մեթոդները 🔹️Համակարգչային մոնտաժ 🔹️Հեռուստա և կինոտեխնիկա 🔹️Անձնական խնամքի, հիգիենայի և բուժական ծառայությունների սպասարկման կազմակերպում 🔹️Սոցիալ-կենցաղային ծառայությունների սպասարկման կազմակերպում 🔹️Արդյունաբերական համակարգերի սպասարկման կազմակերպում 🔹️Միջոցառումների սպասարկման կազմակերպում 🔹️Մանկան անատոմիա, ֆիզիոլոգիա և առողջապահության հիմունքներ⬇️ ☝️Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները. ▫️Բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ: 1️⃣Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝ ▪️դիմում, ▪️կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը), ▪️անձնագիր (բնօրինակը և պատճենը), ▪️աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում), ▪️ինքնակենսագրություն, ▪️մեկ լուսանկար` 3x4 չափի, 2️⃣Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների, 3️⃣Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը), 4️⃣Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում): 5️⃣Փաստաթղթերի ընդունման տեղը և ժամանակահատվածը - Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ ս/թ 19.12- 07.01.2026թ., ժամը՝ 09:00 - 15:00 6️⃣Մրցույթի անցկացման օրը՝ 12.01.2026թ․, ժամը՝ 13:00, վայրը՝ Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ : ⁉️Հարցերի դեպքում կարող եք այցելել քոլեջ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 📞023152016, 📱098552272։ ➡️Սիրով սպասում ենք։
📢Քոլեջը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին փոխհատուցել #ուսման_վճարը: 🟥Ուսման վճարը ամբողջությամբ կամ մասնակի կարող է փոխհատուցվել հետևյալ խմբերի ուսանողներին. ⬇️ 🔺️սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին. 🔺️միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին. 🔺️2 և ավելի անչափահաս կամ 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ուսանողներին. 🔺️վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին. 🔺️ուսանողներին, որոնց ծնողն ունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ծանր և խոր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակումով հաշմանդամություն. 🔺️բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների, ուսումնական հաստատությունների մանկավարժների երեխա ուսանողներին. 🔺️մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին. 🔺️ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին. ‼️Դիմումներն ընդունվում են մինչև հունվարի 18-ը /առաջին կուրսերի համար/ և մինչև հունվարի 25-ը /ավագ կուրսերի համար/։ #ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ
📢Սիրելի' ուսանողներ, Վաղարշապատը մասնակցում է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին, որի sms քվեարկության մեկնարկը տրված է: 📌Մրցույթին մասնակցում են Գորիս, Մասիս, Ստեփանավան, Վաղարշապատ, Վեդի քաղաքները։ 📲Քվերակի՛ր մեր սիրելի Վաղարշապատին: