📅 Քոլեջի դասախոս Ռ․ Նազարյանը հունվարի 20–22-ը մասնակցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից իրականացվող՝ ՏՏ ոլորտի ՄԿՈՒ դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացմանը ուղղված վերապատրաստմանը։ 🤝Շնորհակալություն ենք հայտնում մասնագիտական բարձր մակարդակով կազմակերպված աշխատանքի, աջակցող միջավայրի և արդյունավետ համագործակցության համար։ 🎯Ստացված գիտելիքներն ու փորձը օգտակար են լինելու քոլեջում ուսումնական գործընթացը բարելավելու և ուսանողների հետ աշխատանքում ժամանակակից մոտեցումներ ներդնելու համար։
♟️Քոլեջի <<Բանկային գործ>> մասնագիտության 3-րդ Բ կուրսի ուսանող Ալեքս Եգանյանը 2025 թվականի դեկտեմբերի 21-ից 29-ը մասնակցել է Էջմիածնի շախմատի մանկապատանեկան առաջնությանը և վաստակելով 8 միավոր` գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը: 👏Շնորհավորում ենք մեր ուսանողին նշանակալի ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ ու շարունակական հաջողություններ թե՛ սպորտում, թե՛ ուսման մեջ։
🎆Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասախոս Կարինե Սերոբյանին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան շնորհեց Հայաստանի վոլեյբոլի պատվավոր մրցավարի կոչումը: 💜Հարգելի ' Կարինե Սերոբյան, սրտանց շնորհավորում ենք Ձեզ:Սա Ձեր երկարամյա, նվիրված և բարձր մասնագիտական գործունեության արժանի գնահատականն է: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և շարունակական հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ:
Քոլեջում <<Ռուսաց լեզու>> առարկայի շրջանակում <<Не жалею, не зову, не плачу...>> թեմայով անցկացվեց համակուրսային միջոցառում` նվիրված ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի 130-ամյակին։ 🟣Միջոցառման ընթացքում ուսանողները ◾️ներկայացրին բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ◾️ասմունքեցին ստեղծագործությունները ◾️ներկայացրին երաժշտական կատարումներ բանաստեղծի ռոմանսներից ◾️միջոցառման ընթացքում ուսանողուհի Ալինա Համբարձումյանը նկարեց բանաստեղծի և իր սիրո` Շահանեի դիմանկարները։ 🟣Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։ 💜Դասախոսներ` Մ. Մակարյան և Ա. Պողոսյան
Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված ցերեկույթ - քննարկումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: <<Բանկային գործ>> մասնագիտության1-ին Ա և 2-րդ Ա, <<Սպասարկման կազմակերպում>> մասնագիտության 1_ին Բ կուրսի ուսանողներն իրենց կարծիքն ու մտորումներն արտահայտեցին մեծ գրողի, նրա ստեղծագործական ճանապարհի և <<Աշնան արև>> վիպակի մասին: Դասախոս՝ Ա. Չատինյան և գրադարանավար` Լ. Համբարձումյան
💎«ՀՏԱՀԾԱ» մասնագիտության 3-րդ Ա և Բ կուրսերի ուսանողները պրակտիկայի շրջանակում այցելեցին Ինժեներական քաղաք։ Ինժեներական քաղաքի աշխատակից Նարինե Մարգարյանը ներկայացրեց. 🔹️պլատաների ստեղծման պրոցեսներին 🔹️էլեկտրոնիկա (ռադիոէլեկտրոնիկա), չափիչ սարքավորումների և համակարգերին 🔹️ռադիոհաճախականային սարքավորումների և համակարգերին 🔹️կիսահաղորդչային սարքավորումներին, 🔹️հայ մեծերի հայտնագործություններին 💙Շնորհակալություն ենք հայտնում ջերմ ընդունելության և համագործակցության համար ։
🌟<<Ռեժիսուրա>> և <<Սպասարկման կազմակերպում>> մասնագիտության ուսանողները մասնակցեցին ամանորյա ամենամեծ ցուցահանդես֊տոնավաճառին։ 🌟Զգացին տոնի շունչն ու բերկրանքը` ձեռք բերելով նմանօրինակ միջոցառումների մասնակցության փորձառություն։ #WewishyouaMerryChristmas
🚩 Հայկական կարմիր խաչ ընկերության հոգեբաններ Մանե Սարգսյանը և Ալինա Սարգսյանը այցելեցին քոլեջ և անցկացրին ուսուցողական #դասընթաց՝ «Հոգեբանական առաջին օգնություն» թեմայով։ 🔺️Դասընթացի ընթացքում քոլեջի աշխատակիցներին ներկայացրին ◾️հոգեբանական առաջին օգնության հիմնական սկզբունքները, ◾️սթրեսային և ճգնաժամային իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու արդյունավետ մոտեցումները, ◾️հուզական ինքնակարգավորման մեթոդները, ինչպես նաև ◾️արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։ 🔺️Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ և ներգրավող ձևաչափով՝ խաղային մեթոդների կիրառմամբ, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին ոչ միայն ձեռք բերել տեսական գիտելիքներ, այլև զարգացնել գործնական հմտություններ։ ❤️Շնորհակալություն ենք հայտնում հետաքրքիր, օգտակար և մասնագիտական բարձր մակարդակով իրականացված դասընթացի համար։
Դեկտեմբերի 17-ին Էջմիածնի պետական քոլեջի տարբեր մասնագիտությունների շուրջ 30 ուսանողներ դասախոսների ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ Ազգային ժողով։ ❤️Ուսանողները շրջայց կատարեցին ▫️️Ազգային ժողովի թանգարանում , ▫️️ծանոթացան հարուստ գրականություն ունեցող գրադարանի հետ, ▫️մասնակցեցին խորհրդարանի արտահերթ նիստին: 💙Այցն ամփոփվեց պատգամավորներ տիկին Թագուհի Ղազարյանի և պրն.Նարեկ Բաբայանի հետ հետաքրքիր և բովանդակալից հանդիպումով, որի ընթացքում ուսանողները կրթության և այլ ոլորտներին առնչվող մի շարք հարցեր ուղղեցին խորհրդարանի անդամներին,ստացան պարզաբանող պատասխաններ: 🧡Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ օրենսդիր մարմնին ընձեռած կարևոր հնարավորության համար։
💻«ՀՏԱՀԾԱ» մասնագիտության 3-րդ Ա և Բ կուրսերի ուսանողներին պրակտիկայի շրջանակում հյուրընկալել էին #Nairi_Tech ծրագրավորման միկրոպլատաների կենտրոն։ ✔️Nairi Tech կենտրոնի անձնակազմը սիրով ներկայացրեց ▪️ծրագրավորման դերը ներկայիս էլեկտրոնիկայի մեջ, ▪️պլատների, միկրոպլատաների պատրաստում, կոդավորում։
💻«ՀՏԱՀԾԱ» մասնագիտության 3-րդ Ա և Բ կուրսերի ուսանողներին պրակտիկայի շրջանակում հյուրընկալել էր Nairi Tech ծրագրավորման միկրոպլատաների կենտրոնի աշխատակից և միևնույն ժամանակ մեր քոլեջից նախկին սան Hard-soft engineer Վանիկ Տիգրանյանը: 🔘Վանիկ Տիգրանյանը ներկայացրեց ծրագրավորման դերը ներկայիս էլեկտրոնիկայի մեջ։
<<Գյուղատնտեսագիտություն>> մասնագիտության 1֊ին, 2֊րդ և 3֊րդ կուրսերի ուսանողները, իրենց իսկ նախաձեռնությամբ, քոլեջում դիտեցին <<Մենք ենք, մեր սարերը>> ֆիլմը։ Անդրադարձան ֆիլմի արդիականությանը և վերլուծեցին թևավոր խոսքեր դարձած արտահայտությունները։ #ՀենրիկՄալյան #ՀրանտՄաթևոսյան
🌏ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը Էջմիածնի պետական քոլեջի <<Գյուղատնտեսագիտություն>> մասնագիտության ուսանողներին ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում։ ♻️Թեմայի շրջանակում բանախոսը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին և հայտնեց պատրաստակամություն հետագա համագործակցության համար։ ✅️Շնորհակալություն ենք հայտնում արդյունավետ և բովանդակային հանդիպման համար։ #ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ #ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Քոլեջի #Գյուղատնտեսագիտություն մասնագիտության ուսանողները այցելեցին 'ArmProd EXPO 2025' 23-րդ միջազգային մասնագիտացված #ցուցահանդես։ Ուսանողները հնարավորություն ունեցան անմիջապես արտադրողից ստանալ համապատասխան տեղեկություններ, ծանոթանալ #գյուղմթերքի աճեցումից մինչև սպառում իրականացվող աշխատանքներին։ #Հայաստան #հայկական
🎭<<Ռեժիսուրա>> մասնագիտության 3 -րդ կուրսի մասնակցությամբ գրադարանում նշվեց անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի 130-ամյակը։ Միջոցառման ընթացքում ուսանողները 🔹️ներկայացրին կենսագրությունը 🔹️դիտեցին վարպետի մասին ֆիլմ 🔹️հաղորդակից դարձան դերասանական արվեստի երևելի նմուշներ կերտող և հայ կինոյի ու թատրոնի պատմության մեջ իր ավանդն ունեցող դերասանի անցած ուղուն։ 💙Դասախոսներ` Ս. Մելքոնյան և Լ. Համբարձումյան
🔶️️Էջմիածնի պետական քոլեջը հյուրընկալեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին՝ «Հեծանիվների՝ որպես երթևեկության այլընտրանքային տարբերակների կիրառման մշակույթի ձևավորմանը միտված հանրային արշավ» ծրագրի շրջանակում։ 🚲 Նախաձեռնության նպատակն է 🔸 խթանել առողջ կենսակերպի հանդեպ հետաքրքրությունը, 🔸 ձևավորել հեծանիվը որպես առօրյա փոխադրամիջոց օգտագործելու մշակույթ՝ քաղաքային և գյուղական համայնքներում։ 🤝Շնորհակալ ենք այցի և համագործակցության համար։