«Տնտեսագիտության» ամբիոնը ստեղծվել է 2023 թվականին: Ամբիոնում առկա է 2 մասնագիտություն « Բանկային գործ» և «Գյուղատնտեսագիտություն»։ Ստեղծման պահից մինչ այսօր ամբիոնի վարիչն է Սյուզաննա Հովսեփյանը։ Տիկին Հովսեփյանը մասնագիտությամբ տնտեսագետ և բանկային գործի մասնագետ է։ «Տնտեսագիտության» ամբիոնը քոլեջում գործում է որպես կարևոր մասնագիտական միավորումներից է , որի նպատակ ունի պատրաստել ժամանակակից պահանջներին համապատասխան բանկային գործի և գյուղատնտեսագիտության մասնագետներ։ Ամբիոնը միավորում է տեսական և գործնական գիտելիքները՝ ապահովելով ուսանողների պրոֆեսիոնալ զարգացումը և մրցունակությունը աշխատաշուկայում։ Ամբիոնում իրականացվող մասնագիտությունները 1. «Բանկային գործ» Այս մասնագիտության նպատակն է պատրաստել բանկային համակարգի համար կադրեր, որոնք տիրապետում են վարկային, հաշվարկային և ֆինանսական գործառնությունների կազմակերպմանը։ Ուսանողները ուսումնասիրում են բանկային գործի հիմունքներ, արժեթղթերի շրջանառություն, հաշվապահություն, ֆինանսական վերլուծություն, բիզնես հաղորդակցություն և իրավական կարգավորումներ։ 2. «Գյուղատնտեսական տնտեսագիտություն» Այս մասնագիտությունը պատրաստում է մասնագետներ գյուղատնտեսության կառավարման և տնտեսագիտական վերլուծության ոլորտում։ Ուսանողները սովորում են ագրարային տնտեսագիտություն, գյուղատնտեսական արտադրության կազմակերպում, շուկայի վերլուծություն, գյուղմթերքների իրացում, ֆինանսական կառավարում ։ Ամբիոնի առաքելությունը - Մատուցել ժամանակակից կրթություն տնտեսագիտության ոլորտում։ - Ապահովել ուսանողների ներգրավվածությունը գործնական ծրագրերի և պրակտիկաների մեջ։ - Պատրաստել մրցունակ մասնագետներ տեղական և միջազգային աշխատաշուկայի համար։ - Նպաստել տնտեսագիտական նորարարական գաղափարների իրականացմանը։ Աշխատաշուկայում պահանջվածություն Ամբիոնի շրջանավարտները կարող են աշխատել բանկերում, վարկային կազմակերպություններում, ֆինանսական կառույցներում, գյուղատնտեսական ֆերմաներում և արտադրական ընկերություններում՝ զբաղեցնելով տնտեսագետի, վերլուծաբանի, ֆինանսական մասնագետի կամ կառավարման տարբեր պաշտոններ։

Ամբիոնի վարիչ
Ամբիոնի դասախոսների ցանկը
Վարդուհի Մադաթյան
Լուսինե Պետրջիկյան
Սյուզաննա Ֆահրադյան
Աննա Գսպոյան
Սաթենիկ Աբովյան
Նելլի Միրզախանյան