«Մենեջմենթի և մարքեթինգի» ամբիոնը ստեղծվել է 2023 թվականին: Ամբիոնում առկա է 2 մասնագիտություն. «Սպասարկման կազմակերպում» և «Առևտուր», որոնք նախկինում գործել են «Տնտեսագիտության» ամբիոնի կազմում: Ստեղծման պահից մինչ այսօր ամբիոնի վարիչն է Վարդուհի Մադաթյանը: Տիկին Մադաթյանը մասնագիտությամբ տնտեսագետ և հանրային կառավարիչ է: «Մենեջմենթի և մարքեթինգի» ամբիոնը քոլեջի մասնագիտական հիմնական միավորումներից է, որը նպատակ ունի պատրաստել ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետներ սպասարկման և առևտրի ոլորտներում։ Ամբիոնը միավորում է տեսական և գործնական գիտելիքները՝ ապահովելով ուսանողների պրոֆեսիոնալ զարգացումը և մրցունակությունը աշխատաշուկայում։ Ամբիոնում իրականացվող մասնագիտությունները 1. «Սպասարկման կազմակերպում» Այս մասնագիտության նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան կազմակերպել սպասարկման ոլորտի տարբեր ծառայություններ՝ հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական կազմակերպություններում և այլ սպասարկման կառույցներում։ Ուսանողները սովորում են սպասարկման կազմակերպման հիմունքներ, հաճախորդների հետ աշխատանքի մշակույթ, մարքեթինգի և կառավարման գործիքներ, գործարար հաղորդակցություն, անձնակազմի ղեկավարում և այլ ոլորտային մոդուլներ։ 2.«Առևտուր» (Կոմերսիա) Այս մասնագիտությունը պատրաստում է կոմերսանտներ և վաճառքի մասնագետներ, որոնք տիրապետում են ապրանքների ու ծառայությունների գնում-վաճառքի կազմակերպմանը, շուկայի վերլուծությանը և մարքեթինգային մեթոդների կիրառմանը։ Ուսանողները ուսումնասիրում են առևտրային գործի հիմունքներ, ապրանքագիտություն, գործարար բանակցություններ, լոգիստիկա և այլ ոլորտային մոդուլներ։ Ամբիոնի առաքելությունը - Մատուցել ժամանակակից կրթություն սպասարկման և առևտրի ոլորտներում։ - Ներգրավել ուսանողներին գործնական ծրագրերի ու պրակտիկաների մեջ։ - Ապահովել շրջանավարտների մրցունակությունը տեղական և միջազգային աշխատաշուկաներում։ - Նպաստել մասնագիտական նորարարական գաղափարների իրականացմանը։ Աշխատաշուկայում պահանջվածություն Ամբիոնի շրջանավարտները հաջողությամբ կարող են աշխատել սպասարկման ոլորտի կազմակերպություններում, առևտրային ընկերություններում, մարքեթինգային և բիզնես կառույցներում՝ զբաղեցնելով ղեկավար, մենեջեր կամ կոմերսանտի պաշտոններ, ինչպես նաև ունենալ սեփական բիզնես։

Ամբիոնի վարիչ
Ամբիոնի դասախոսների ցանկը
Գայանե Մարտիրոսյան
Կատյա Իսրաելյան
Լուսինե Պետրջիկյան
Ֆատմա Արզումանյան
Մարինա Մակարյան
Սեդա Գրիգորյան