Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման ամբիոն

<<Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման>> ամբիոնը քոլեջում իրականացնում է կրթական գործընթաց, որի նպատակն է պատրաստել ժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով համալրված մասնագետներ։ Ամբիոնը համադրում է տեսական գիտելիքների փոխանցումը գործնական աշխատանքների և արտադրական պրակտիկայի հետ՝ ապահովելով ուսանողների մրցունակությունը աշխատաշուկայում։ 2024թ-ից մինչև այսօր ամբիոնի վարիչն է Ռոզա Նազարյանը։ Ռոզա Նազարյանը մասնագիտությամբ ինֆորմատիկ է և գրաֆիկ դիզայներ։ Ամբիոնում առկա էր 1 մասնագիտություն ` <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում>>։ Մասնագիտության նկարագիր «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացված համակարգերի ոլորտի կիրառական հմտություններ։ Ուսուցման ընթացքում ուսանողները տիրապետում են․ ✓ծրագրավորման լեզուներին և տեխնոլոգիաներին, ✓տվյալների բազաների ստեղծման և կառավարման հմտություններին, ✓վեբ և մոբայլ հավելվածների նախագծման ու մշակման գործընթացներին, ✓համակարգչային գրաֆիկային ✓ավտոմատացված կառավարման համակարգերի ծրագրավորմանը և տեխնիկական սպասարկմանը ✓համակարգչային ցանցերի հիմունքներին և տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդներին։ Ուսուցումն իրականացվում է կիրառական ձևաչափով՝ ներառելով լաբորատոր աշխատանքներ, կուրսային և դիպլոմային առաջադրանքներ, ուսումնական, մասնագիտական, նախաավարտական պրակտիկաներ։ Ամբիոնի առաքելությունը Ամբիոնի առաքելությունն է կրթել ստեղծարար, նախաձեռնող և մրցունակ մասնագետներ, որոնք պատրաստ են կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները իրական աշխատանքային միջավայրում։ Ամբիոնը նպաստում է ՏՏ ոլորտի զարգացմանը՝ ապահովելով որակյալ կադրերի պատրաստում և ուսանողների մասնագիտական աճի շարունակականություն։ Պահանջարկը աշխատաշուկայում ՏՏ ոլորտը Հայաստանում և միջազգային շուկայում ամենապահանջված և արագ զարգացող ոլորտներից է։ Քոլեջի շրջանավարտները կարող են աշխատել․ ✓ՏՏ և ծրագրավորման ընկերություններում, ✓արդյունաբերական և ավտոմատացված համակարգերի սպասարկման ոլորտում, ✓պետական և մասնավոր կազմակերպությունների ՏՏ բաժիններում։ Բացի այդ, շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը բուհերում՝ խորացնելով մասնագիտական գիտելիքները և ձեռք բերելով բարձրագույն կրթություն։

Ռոզա Նազարյան

Ռոզա Նազարյան

Ամբիոնի վարիչ

Ամբիոնի դասախոսների ցանկը

Նազարյան Ռոզա

Առաքելյան Նարինե

Թումանյան Էմիլյա

Մանգասարյան Վիտալի

Բաբուջյան Արման

Միքայելյան Անի

Հարությունյան Անուշ

Ejmiatsin Vardges Hamazaspyan State College – Official Website