Հասարակագիտական և հումանիտար առարկաների ամբիոն

«Հասարակագիտական և հումանիտար» առարկաների ամբիոնը ստեղծվել է 2023 թվականին: Ամբիոնում առկա է 1 մասնագիտություն՝ «Ռեժիսուրա» և հումանիտար և հասարակագիտական ուղղվածության ոչ մասնագիտական առարակներ ու մոդուլներ, որոնք նախկինում գործել են «Հասարակագիտական և հումանիտար» առարկաների ցիկլային հանձնաժողովի կազմում:Ստեղծման պահից մինչ այսօր ամբիոնի վարիչն է Անի Պետրոսյանը: Անի Պետրոսյանը մասնագիտությամբ իրավագետ-մանկավարժ է։ Ամբիոնը մեծ կարևորություն է տալիս ուսանողների ընդհանուր կրթական, մշակութային և ստեղծագործական հմտությունների ձևավորմանը՝ համադրելով տեսական գիտելիքները և գործնական գործունեությունը։ Ամբիոնում իրականացվող մասնագիտությունը «Ռեժիսուրա» Այս մասնագիտության նպատակն է պատրաստել ռեժիսորներ, որոնք կկարողանան կազմակերպել բեմադրական և էկրանային գործընթացները։ Ուսանողները սովորում են ռեժիսուրա, բեմական խոսք, դերասանի վարպետություն, արվեստի, կինոյի և թատրոնի պատմություն, մշակութաբանություն, դիցաբանություն,լուսանկարչություն, օպերատվություն և արվեստի կազմակերպման հմտություններ ենթադրող այլ մոդուլներ։Ուսման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև գործնական հմտություններին․ ուսանողները մասնակցում են թատերական բեմադրություններին, ստեղծագործական նախագծերին և մշակութային միջոցառումներին։ Ամբիոնի առաքելությունը Պատրաստել ժամանակակից կրթություն ստացած ռեժիսորներ։ Ներգրավել ուսանողներին ստեղծագործական նախագծերի և պրակտիկայի մեջ։ Ապահովել շրջանավարտների մրցունակությունը մշակութային և արվեստի ոլորտներում։ Նպաստել նորարարական և ինքնատիպ գաղափարների իրագործմանը։ Աշխատաշուկայում պահանջվածություն Ամբիոնի «Ռեժիսուրա» մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել թատրոններում, մշակութային կենտրոններում, կինոարտադրական կազմակերպություններում, հեռուստատեսությունում և ստեղծագործական հաստատություններում՝ որպես ռեժիսորներ, բեմադրողներ կամ ստեղծագործական ղեկավարներ։ Նրանք նաև հնարավորություն ունեն հիմնելու սեփական ստեղծագործական խմբակներ, իրականցնելու մշակութային նախագծեր։

Անի Պետրոսյան

Անի Պետրոսյան

Ամբիոնի վարիչ

Ամբիոնի դասախոսների ցանկը

Գրիշա Մնոյան

Լիաննա Անթառանյան

Աստղիկ Հարությունյան

Նարե Գրիգորյան

Շուշանիկ Թալասյան

Լենա Գրիգորյան

Անի Միքայելյան

Աննա Խաչատրյան

Արմինե Ֆահրադյան

Արմենուհի Չատինյան

Անի Պետրոսյան

Հրանուշ Գրիգորյան

Գոհար Զալյան

Հարություն Առաքելյան

Սոնա Հայրապետյան

Քաջիկ Խաչատրյան

Սեդա Մելքոնյան

Սերյոժա Մելքոնյան

Նազելի Բունիաթյան

Ejmiatsin Vardges Hamazaspyan State College – Official Website